06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հայփոստ»-ը, «Հայֆիլմ» կինոստուդիան, Հրազդան ստադիոնը կմասնավորեցվեն

Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Մանավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկվում է ընդունել մասնավորեցման ժամկետային նոր ծրագիր, որով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները: Ընկերության մասնավորեցումը կնպաստի ներդրումներ իրականացնել ընկերությունում՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկվել են 47 ընկերություններ, որոնց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և այլն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ