25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խնդրին ե՛ւ լուծող գտնվեց ե՛ւ լուծում

Տարիներ շարունակ Սիսիանի Հովնան Որոտնեցու փողոցի 15 հասցեում կոյուղագծի «անլուծելի խնդիր» կար: «Անլուծելի»՝ որովհետեւ լուծող չկար, եւ ոչ թե լուծում: Իսկ խնդիրը հետեւյալն էր: Թվով 7 տնատիրությունների ջրահեռացման համակարգը գալիս-միանում էր մի «կոլոդեցի», իսկ այստեղից 7 գծամետր երկարությամբ խողովակով կոյաջրերը ուղղվում էին դեպի մեծ տրամագիծ ունեցող կոլեկտոր:

Ամեն ինչ ցույց էր տալիս, որ այդ 7 մետրի վրա ինչ-որ բան է կատարվել, եւ կոյաջրերը կարելի է ասել գրեթե չեն հեռացվում, կուտակվում են ու բնակիչներին մշտապես անհարմարություններ պատճառում:

Օրերս Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Սիսիան» տեղամասի մասնագետներն ու տեխնիկան ժամանեցին գործի վայր: Հողային աշխատանքներից հետո «պատկերը» պարզ դարձավ, իսկ նախնական «ախտորոշումը» հաստատվեց: Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Հովհաննես Համբարձումյանի, թերեւս ծանրաբեռնված բեռնատարների երթեւեկի պատճառով կամ տարածքի գազաֆիկացիայի հետ կապված աշխատանքների ժամանակ կոյուղագիծը կոտրվել էր, խողովակը լցվել էր նստվածքային բեկորներով, որոնք եւ արգելափակում էին ջրի հոսքը: Նաեւ երկու խողովակների միացման հանգույցն էր տեղաշարժվել: Մնացածն արդեն ածանցյալ էր:

Խնդրի լուծումն էլ՝ տեխնիկայի գործ հանդիսացավ: Վնասված խողովակը արագորեն փոխարինվեց նոր 250մմ տրամագծով պոլիէթիլենային երկշերտ ծալքավոր խողովակով, եւ կոյաջրերը հոսեցին անարգել:

Գուցե գործի մասշտաբները Սիսիանում այն չեն, բայց ի վերջո 7 ընտանիքներ ազատվեցին գլխացավ դարձած խնդրից: Այնպես որ, եթե անգամ կատարվածը մանրուք է, ապա միեւնույն է՝ հաճելի:

Վեոլիա Ջուր ՓԲԸ,

Հանրային կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ