25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նա չի զղջա

Մենք չենք ջախջախի մեր սվինից վիրավոր թուրք զինվորի գանգը, որովհետև մերը չէ այն շնական վարդապետությունը, որ տարբերություն չի դնի չարի և բարու միջև: Մենք չենք շնանա նրա գեղեցկուհիների հետ, չենք կրոնափոխի նրա որբերը, քանզի մերը չէ այն ցեղը, որի մեջ դարերով և դարերով շունը ավելի՛ ուժեղ է եղել, քան մարդը:

Մենք մարդ, ավելի քան մարդ կլինենք թրքության հանդեպ, երբ մեր սուրը նրան ծունկի բերեց մեր առջև: Իսկ մինչև այդ օրը, նա մեր գլուխը, իսկ մենք նրա գարշապարը պիտ փնտրենք: Որովհետև նա չի կարող մարդ լինել մեր նկատմամբ: Նա չի զղջա մեզ հասցրած անլուր չարիքների համար, իսկ մենք ներելու համար պիտ ճգնենք լինել նրանից ուժեղ: Ա՜հ, գիտեմ, չկա աստվածորեն ավելի վսեմ ու գեղեցիկ շարժուձև, քան մեր սրից ու գնդակից զարնված հակառակորդի վերքերը կապելը: Ինչպես չկա ավելի բարբարոս արարք, քան վիրավորներին նոր վերքեր հասցնելը: Գիտե՜մ, գիտե՜մ, արժի ներել, իրեն ուժեղ զգալու համար: Գիտե՜մ, աստվածային արարք է ներումը, բայց ուժեղի, հաղթականի:

Ներե՞լ եք ուզում, արիացե՛ք, հզորացե՛ք, հաղթե՛ք նախ:

Գարեգին Նժդեհ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ