24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գյումրիի տնակները մեր խարանն են, ամոթը․ Շիրակի թեմի առաջնորդի պահանջը /ֆոտո, տեսանյութ/

Բացօթյա ասուլիս  տնակային թաղամասի ջարդված աթոռների ու  մետաղյա  մահճակալների վրա: Այսպես էր  Գյումրիի Բարեկամության այգում կազմակերպել  ասուլիսը «Գյումրին առանց տնակների հիմնադրամը»: Վայրը ընտրված էր ոչ պատահական,   հենց այս պայմաններում են ապրում մարդիկ, տնակներում, իսկ երբ մարդ  սեփական տանիքը չի ունենում, նոր իրերի ձեռքբերումը դառնում է ոչ կարևոր,  առաջնայինը տուն ունենալն է:

Բարեկամության այգին  մինչ երկրաշարժը  կանաչ գոտի էր, մեծ այգի, որը եղել է  ժամանցի վայր գյումրեցի ավագ սերնդի համար: Երկրաշարժից հետո  այգին ամբողջությամբ տնակներով  լցվեց: 29 տարիների ընթացքում  շատերը հեռացան, բայց դեռ 30 ընտանիքներ ապրում են այստեղ՝ հույսը կորցրած, քանի որ  անօթևանի կարգավիճակ չունեն, կամ էլ  ստացել են երկու սենյականանոց տուն իրենց 14  անձից կազմված ընտանիքի համար:  Մի մասը տեղափոխվել են, մյուսները մնացել, այսպիսի իրավիճակում է Մանիկ Խաչատրյանը, ով եկել էր  տեսնելու, թե ինչու հանկարծ  լքված այգին դարձել է  մարդաշատ: Բայց նաև հույսի մի կաթիլով, որ գուցե իրենք էլ կարողանան  մի օր հեռանալ այգուց ու տնակը քանդել:

«Գյումրին առանց տնակների հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահը  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է,  ով պատասխանելով Henaran.am-ի  թղթակցի հարցին, թե ի վերջո, երբ կարելի է տեսնել Գյումրին առանց տնակների, պատասխանեց.

«29 տարի անհրաժեշտ չէր  ու չպետք է լիներ հիմնադրամը երկրաշարժից 29 տարի հետո, եթե չլիներ բազմաթիվ ԵԹԵ-ներ: Ցավոք, հետսովետական մտածելակերպը, միայն տալու ու ստանալու  սպառողական հոգեբանությունը մեր քաղաքը հասցրեց այսօրվան: Եւ պետք  չէ , մի մասին ներկայացնել որպես զոհ, մի մասին` իբրև  մեղավոր:  Զոհերը հավասարապես մեղավոր են, մեղավորները հավասարապես զոհ: Բոլորս ենք մեղավոր և բոլորս էլ տուժում ենք այս իրավիճակից: Էնպես չէ , որ ինչ- որ մեկը հարստացել է,  ու այս հարցը մնացել է:

Տնակային թաղամասերը մի ջունգլի էր, և կամաց –կամաց ծառերը, թփերը մաքրելով գոնե հիմա գիտենք ինչ ունենք»: Սրբազանը նաև  նշեց, որ  քաղաքը տնակներից ազատելը ամեն մի գյումրեցու առաջին քայլն է. «Եթե գյումրեցին ինքը չի մասնակցում, ոչ մի իրավունք չունի պահանջելու, սփյուռքից ու բարեգործներից:  Հենց գյումրեցին պետք է քայլ անի»:

«Գյումրին առանց տնակների հիմնադրամը» ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերին՝ նպատակ ունենալով Գյումրին ազատել տնակներից: Բարեգործների  աջակցությամբ  հիմնադրամը  տրամադրել է 18 բնակարան: Անցկացրել է  տարբեր բարեգործական միջոցառումներ:

Դիմել է կուսակցություններին ու  նախորդ գումարման բոլոր պատգամավորներին: Ի դեպ, միայն Հերմինե Նաղդալյանն է  500,000 դրամ նվիրել հիմնադրամին:

Միաժամանակ  հաշվառում է անցկացվել  Գյումրիի 15 տնակային թաղամասերում, դիտարկվել ու լուսանկարվել է 2193 տնակ:

Նաև ներկայացվեց հիմնադրամի նոր կայքէջը՝  www.donate4gyumri. Նախատեսվում է կազմակերպել  մարաթոններ, ոչ միայն հեռուստատեսային, այլ  քայլարշավով:

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ