25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ապօրինի հատված ծառերը և փայտանյութն անտառից ապօրինաբար դուրս բերելու դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ  քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին»  6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերելու դիմաց կաշառք ստանալու հանգամանքները:  Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի` «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հատուկ ջոկատի տեսուչին և նույն  ՊՈԱԿ-ի  «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահին:

Նախնական քննության տվյալներով՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հատուկ ջոկատի տեսուչը, լիազորված լինելով վերահսկել անտառապահների ամենօրյա աշխատանքը, կաշառք ստանալու նպատակով իր հովանավորչությունն է առաջարկել «Դիլիջան» համայնքի բնակիչներից մեկին՝ «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից հատված ծառեր դուրս բերելու համար:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ տեսուչը և ավագ անտառապահը գործել են նախնական համաձայնությամբ և 2017 թվականի մարտի վերջերից մինչև ապրիլի սկզբները  Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակչից ստացել կաշառք՝ վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություն՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերի և փայտանյութի՝ անտառից ապօրինաբար դուրս բերումը թույլ տալու համար: Բացի այդ, ապացույցներ են ձեռք բերվել, որ ապրիլի սկզբներին ավագ անտառապահը կաշառքի գումարից  որոշակի մաս տվել է նաև նշված պահաբաժնի անտառապահին՝ փայտանյութի ապօրինի տեղափոխումը չխոչընդոտելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հատուկ ջոկատի տեսուչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, ավագ անտառապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ