26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ելքը» դիմում է «Ծառուկյանին» ու ՀՅԴ-ին

Ազգային ժողովում «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի քննարկմանը «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանին, թե ինչու որոշվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը միավորել ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի հետ:  Հրայր Թովմասյանը թվարկեցՙ Ավստրիան ԱԺ ՄԻՊ հանձնաժողով չունի, Շվեցարիան, Նորվեգիա, Շվեդիա, Իտալիա, Ֆրանսիան ևս չունի:

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ ԱԺ մշտական մյուս բոլոր հանձնաժողովներն իրականացնում են մարդու իրավուքների պաշտպանություն անկախ ոլորտից՝ կլինի առողջապահություն, կրթություն, թե այլ հանձնաժողով: Մանե Թանդիլյանը նշեց, որ Եվրոպական երկրների հետ կապված եթե խնդրահարույց չէ հարցը, ապա ինքը համարում է, որ ՀՀ-ում խնդրահարույց է:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին նկատեց, թե տրամաբանական է չէ Թովմասյանի պատասխանը: «Ես զեկույցից հասկացա՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը չենք կրճատում, որ վատ ուղերձ չտանք ԵՄ-ին, բայց ՄԻՊ-ը կարող եք կրճատել, որ վատ ուղերձ հղենք ժողովրդին»,-ասաց նա: Նա շարունակեց որ նույն տրամաբանությամբ լինի, որ եթե Կրթության, Առողջապահության, Ոստիկանության և մյուս ոլորտները մարդու իրավունքն է պաշտպանում, ուրմեն պետք է թողնեն, որ ՄԻՊ գրասենյակը փակեն: Թովմասյանն արձագանքեց, որ օրենսդիրի և գործադիրի գործառույթները տարբերվում են: Բացի այդ նա նկատեց, որ եթե կրթական ոլորտի խախտման դեպք է արձանագրվում, վերհսկողություն իրականացնում է տվյալ ոլորտի հանձնաժողովը և ոչ թե ՄԻՊ-ը:

Ապա իր ելույթում Էդմոն Մարուքյանն ասաց, որ նոր առաջարկ ունեն իրենք, այն է 10 հանձնաժողով ունենալ, այսինքն՝ չկրճատել Մարդու իրավունքների հանձնաժողովը: Նա դիմեց «Ծառուկյան» դաշինքին ու ՀՅԴ-ին՝ իրենց առաջարկին կողմ քվեարկելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ