14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Որ հանձնաժողովներն են միավորվելու

Ազգային ժողովում քննարկվում է հանձնաժողվների քանակը կրճատելու հարցը: Նախկինում առկա 12 հանձնաժողովի փոխարեն առաջարկվում է  ունենալ 9 հանձնաժողով: Հարցի հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը նիստի ժամանակ հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովին վերապահված ոլորտը մոտ է պետա-իրավական հարցերի հանձնաժողովի գործառույթին, և հետևաբար առաջարկվում է սրանք միավորվել:

 2 իրար մոտ ոլորտներ են նաև առողջապահության և սոցիալական հանձնաժողովները: Սրանք ևս առաջարկվում է միավորել: Երրորդ նոր վերամիավորված հանձնաժողովներն են լինելու գյուղատնտեսության ու տեղական կառավարման հանձնաժողովները:

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ ծանրաբեռնվածության առումով տրամաբանությունից շեղվում է Եվրաինտերգրման հանձնաժողովի պահպանումը: «Այստեղ կա քաղաքական կոմպոնենտ, նախատեսվում է մոտ ապագայում Եվրամիության հետ քաղաքական ոլորտի համագործակցության համաձայնագիր, ինչ վերաբերում է այն խնդրին, որ քիչ ծանրաբեռնված է եղել, այստեղ պետք է ուշադրություն հրավիրեմ կանոնակարգ-օրենքի մի դրույթի վրա, որի համաձայն մշտական հանձնոժողվներն իրավունք ունեն եզրակացություն ներկայացնելու այն հարցերի համար, որոնց համար չեն հանդիսանում գլխադասային հանձնաժողով»: Նա ընդգծեց, որ այս հանձնաժողովը պետք է լինի իրավունքի ոլորտում եվրոպական ստանդարտների պահպանման մի ինստիտուտ, և բոլոր հարցերը, որ անկախ ամեն ինչից կքննարկվեն այստեղ, պետք է պարզ լինի, թե որքանով են համապատասխանում եվրոպական իրավունքին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ