Երկխոսություն՝ բնականաբար, համերաշխություն՝ բնականաբար, հայհոյանք՝ երբեք
ԱԺ փոխնախագահի թեկնածու Էդուարդ Շարմազանովը նախքան իր թեկնածության վերաբերյալ հիմնական ելույթին անցնելը շնորհավորեց նորընտիր պատգամավորներին, նաև շնորհակալություն հայտնեց նախկին ու ներկա պատգամավորներին, նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին ու ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին:
«Ինձ համար մեծագույն պատիվ է ՀՀԿ նախագահի կողմից ունենալ վստահություն և առաջադրվել այս բարձր պաշտոնում: Ես աշխատելու եմ հանուն Հայաստանի հանրապետության ՝ հիմքում ունենալով իմ ժողովրդի ու պետության շահը»,-անցնելով իր ելույթի հիմնական մասին ասաց Է. Շարմազանովը:
Վերջինս ընդգծեց՝ չգիտի, թե ովքեր են իր աշխատելաոճն ընդունում, ովքեր՝ ոչ, բայց իր աշխատանքի հիմքում միշտ եղել է ու կլինի ՀՀ-ի շահը, ժողովրդի շահը: ԱԺ փոնախագահի թեկնածուն ասում է, որ առանց խիստ քննադատության ու բանավեճերի պառլամենտարիզմ չկա, սակայն ինքը դեմ է հայհոյանքներին: «Երկխոսություն՝ բնականաբար, համերաշխություն՝ բնականաբար, խիստ քննադատություն՝ բնականաբար, հայոհոյանք՝ երբեք: Ես նաև ուզում եմ առիթից օգտվելով ներողություն հայցել իմ ընկերներից, ում հետ ունեցել եմ խնդիրներ՝ անձնային, ոչ թե գաղափարական, իմ մեջ ոչ մի բան չկա, ես դրանք թողել եմ անցյալում ու նախընտրում եմ առաջ նայել»:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իր աշխատանքի համար կարևոր առանձնահատկություններից մեկը երկխոսության զարգացումն է: Նա նշեց, որ իր իրականացրած աշխատանքի ժամանակաշրջանում ուշադրություն է դարձել 2 կարևորագույն հարցերի՝Արցախի խնդրի հայանպաստ լուծմանն ու Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
« 5 տարի մենք յուրաքանչյուրս այն, ինչ այսօր կասկածում ենք, թող դրա փոխարեն լինի հավատ, որտեղ կա խավար, թող լինի լույս, որտեղ կա կասկածանք, թող լինի վճռականություն մեր ուժերի, մեր հայրենիքի համար»,-եզրափակեց նա: