07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

«Ծառուկյան» դաշինքն ազատ է թողել իր պատգամավորներին

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովում այս պահին ընտրում են խորհրդարանի խոսնակ։ Քվեարկության եկան գրեթե բոլոր պատգամավորները։ Նշենք, որ Ծառուկյան դաշինքը հրապարակային ելույթ չունեցավ, իսկ լրագրողների հետ զրույցում Ծառուկյան դաշինքից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց պատգամավորներն ազատ են իրենց ընտրության մեջ, կարող են ազատ քվեարկել։

Միքայել Մելքումյանն էլ Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե ինչու իրենք չեն առաջադրել ԱԺ նախագահի թեկնածու, ասաց, որ այդպես են նպատակահարմար գտել։

«Միշտ էլ թեկնածուներ կան, բայց մենք շատ իրատեսական ենք գնահատում իրավիճակը, եւ ռեալ քայլեր պետք է անել։ Մենք այդպես ենք որոշել, սա մեր քաղաքական որոշումն է»։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից Արա Բաբլոյանն ու Ելք-ից Էդմոն Մարուքյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ