12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Այդ նույն հին դեմքերին ժողովուրդը տվել է իր ձայնը. Շարմազանով /տեսանյութեր/

ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, թե եկել են ԱԺ ժողովրդի հոգսերը լուծելու ակնկալիքով: «Եկել եմ շատ բարձր տրամադրությամբ: Ես անուղղելի լավատես եմ և հուսով եմ, որ հինգ տարի հետո ավելի բարձր տրամադրությամբ կգնամ նոր ընտրությունների»: Հարցին, թե կադրային խնդիր ունեն՝ հաշվի առնելով, որ հին դեմքերն են կրկին նշանակվում առանցքային պաշտոններում, Շարմազանովը պատասխանեց.

«Ոչ մի կադրային խնդիր չունենք, այդ նույն հին դեմքերին ժողովուրդը տվել է իր ձայնը, և ժողովրդի ընտրությունը չի քննարկվում»: Հարցին, թե ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ինքը և ՀՀԿ երիտթևի նախագահի պաշտոնում Կարեն Ավագյանն արդյոք ցմահ են, Շարմազանովն արձագանքեց.

«Եթե Կարեն Ավագյանի պաշտոնը փոփոխության ենթակա չէ, իմը հնարավորություն ունեն պատգամավորները չընտրել և փոփոխության ենթարկել»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ