26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղբամանները բացարձակապես անվտանգ են

Սանիթեք ընկերությունը, անդրադառնալով Տիգրան Մեծի 22 հասցեում բնակիչների անզգույշ վերաբերմունքի հետևանքովհալված աղբամանի դեպքինև այդ մասին մամուլում տեղ գտած հրապարակմանը, տեղեկացնում է, որ ընկերության բոլոր աղբամանները բացարձակապես անվտանգ են և պատրաստված են չհրդեհվող նյութից։ Գերմանական արտադրության աղբամանները պատրաստված են հատուկ տեսակի պլաստիկից, որը, ենթարկվելով հրաջերմային ազդեցության ոչ թե այրվում է,այլ՝ միայն հալվում։ Այդպիսով հալվող աղբամանըորևէ վնաս չի կարող հասցնել մոտակա ծառերին կամ այլ օբյեկտների, և աղբամանից կրակի տարածման հավանականություն չկա, եթե չկան դրան նպաստող արտաքին գործոններ կամ միջամտություն։Իսկ աղբամանի հալվելու դեպքում վնաս է հասցվում միայն Սանիթեքընկերությանը և օդի մաքրությանը։

Նշենք, որ աղբամանի այրման վերոնշյալ դեպքի, ինչպես նաև նախկինում եղած բոլոր դեպքերի պատճառը եղել է անզգույշ վերաբերմունքը, երբ քաղաքացու կողմից աղբաման է նետվելայրվող ծխախոտի մնացորդ կամ այլ տեսակի այրվող իր: Սանիթեք ընկերությունը հորդորում  է և կոչ անում բոլոր բնակիչներին ավելի պատասխանատու և հոգատար վերաբերմունք ցուցաբերել աղբամանների նկատմամբ, քանի որ դրանց այրվելու դեպքում ընկերությունը լրացուցիչ ֆինանսական կորուստներ է կրում։ Մինչդեռ վնասված աղբամաններիփոխարինմանը հատկացվող գումարը կարող էրուղղվել սանիտարական մաքրման հանրային ծառայության ոլորտի զարգացմանը և կատարելագոծմանը։

Հիշեցնենք նաև, որ աղբամանների տեղադրման վայրը որոշվում է տվյալ վարչական շրջանի թաղապետարանների հետ համատեղ՝ հաշվի առնելով ոլորտի համար սահմանված մի շարք չափորոշիչներ՝ տվյալ տարածքում բնակչության խտությունը, որոշակի հեռավորությունը բնակելի շենքերից և այլն։

Ներկայումս Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում տեղադրված է 8․400 աղբաման։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ