01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեխայի վիրահատության օրը նշանակված է, իսկ անհրաժեշտ գումարը պակասում է (տեսանյութ)

Արարատի մարզից Հրաչուհի Բաբայանը ծնվել է 2008 թվականին Մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդաությամբ: Երբ ծնողները երեխայի մոտ նկատել են հիվանդության ախտանիշները, դիմել են բժշկի, և երեխան ստացել է վերականգնողական բուժում: Մինչ օրս փոքրիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա հենաշարժողական համակարգը պասիվ է և լարված՝ ինքնուրույն տեղաշարժ և ձեռքերի օգտագործում չի կարողանում: Վերականգնողական բուժումներն արդյունք են տվել և նշանակվել է վիրահատություն Ռուսաստանի Դաշնությունում: Քանի դեռ հայրը ողջ է եղել, դստեր բոլոր բուժման խնդիրները կարողացել է կարգավորել:Հոր մահից հետո մայրը դժվարանում է երեխայի բուժամն հարցում, որովհտեև ինքն էլ ունի առողջական՝ տեսողության հետ կապված, լուրջ խնդիր:Հրաչուհին ունի իրենից փոքր եղբայր և ընտանիքն ապրում է տատիկի թոշակով և ընտանեկան նպաստով: Ընտանիքը սոցիալական պայմաններից ելնելով չի կարողանում իրականացնել բուժման շարունակությունը՝ 2500 դոլար չունենալու հետևանքով: Ելնելով իրավիճակից Հրաչուհու ծնողները դիմում են հանրության աջակցությանը, և եթե կլինեն բարի մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել երեխային մեկնելու վիրահատության, կարող են իրենց ներդրումները փոխանցել ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Հրաչուհու մայրիկի՝ Գոհար Բաբայանի անունով բացված հաշվեհամարներին՝

16026060560700 ՀՀ դրամ; 

16026060560701 ԱՄՆ դոլար;

16026060560702 Եվրո;

1602606056073 ՌԴ ռուբլի:

SWIFT:ARMJAM22

Մայրիկի հեռախոսահամարն է՝ +37496 055 134:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ