«Իմ կինը ոստիկանություն էլ է գնացել, ցույցեր էլ է արել, այնպես որ…» (տեսանյութ)
«Ի՞նչ կապ ունի տղամարդ, թե կին»,-Henaran.am-ի հարցին, թե որպես հայ տղամարդ ինչպես է վերաբերում Երևանի քաղաքապետի մեկ այլ նախկին թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպին, ասաց «Ելքից» ընտրված պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը գնացել էր ՀՀԿ շտաբ` պահանջելով բացել այն դարակները, որտեղ իր կարծիքով ընտրակաշառքի և այլ հնարավոր խախտումների վերաբերյալ փաստաթղթեր կային:
Դիտարկմանը, թե Փաշինյանը ամիսներ շարունակ քաղբանտարկյալ է եղել, իր կինն էլ պայքարել է իր ազատության համար, սակայն ինչպես կվերաբերեր, եթե նա էլ գնար ՀՀԿ շտաբ, ոստիկանություն և այլն, Փաշինյանն արձագանքեց. «Իմ կինը ոստիկանություն էլ է գնացել, ընտրատեղամասերում էլ է եղել, երթեր էլ է արել, ասուլիս է արել, ցույցեր էլ է արել, այնպես որ դա ինձ համար նորություն չէ»:
Նիկոլ Փաշինյանը դատապարտելի է համարում այդ միջադեպն ու ոստիկանության նման վարվելակերպը Զարուհի Փոստանջյանի հետ: