26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանդատները բաժանվելու են քաղաքական ուժերի միջև համամասնական նրան ստացած ձայներին (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկ չունի, թե քանի մանդատ է ստանալու յուրաքանչյուր քաղաքական ուժ Երևանի ավագանիում: Այսօր նախնական տվյալները նիստի ժամանակ ամփոփելուց հետո լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Նման հաշվարկ չի էլ կատարվել. հաշվարկի մեխանիզմը շատ պարզ է, յուրաքանչյուրը կարող է նման հաշվարկ իրականացնել: Մենք չենք իրականացրել, քանի որ մինչև ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը ժամանակ կա, իսկ այդ ընթացքում կարող են բողոքներ, դիմումներ լինել»:

Երևանի ավագանու 65 մանդատը, նրա խոսքով, բաժանվելու է քաղաքական ուժերի միջև համամասնական նրան ստացած ձայներին:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի ու տարբեր խախտումների վերաբերյալ դիմումներին, ապա Տ. Մուկուչյանն ընդգծեց. «3 օրվա ընթացքում ոչ մի դիմում ԿԸՀ չի ներկայացվել, տարածքային ընտրական հանձնաժողով ևս չի ներկայացվել»: Նա հայտնեց, որ դիմումների ստացման պարագայում դրանք կդառնան քննության առարկա, դիմումները կարող են ներկայացվել այսօր ժամը 12-18:00 ընտրական տարածքային հանձաժողովներ և վաղը առավոտյան ժամը 9-11:00:  

Օրվա ընթացքում, ինչպես հայտնեց ԿԸՀ նախագահը, եղել են տարաբնույթ ահազանգեր՝ խորհուրդ ստանալու, խախտումների վերաբերյալ, սակայն դրան զուգահեռ նա փաստեց. «Թե քանակական, թե բովանդակային առումով եթե նայում ենք այդ հրապարակումները, հաղորդումները, ապա դրանք աննախադեպ քիչ էին: Նաև բովանդակային առումով եթե գնահատական տանք 3 օրվա ընթացքում ստացածին, ապա դրանք վերաբերում էին առանձին ինչ-ինչ դեպքերի, արտառոց ահազանգ օրվա ընթացքում չի ստացվել»:

Ոստիկանություն ու դատախազություն ներկայացված դիմումներն էլ իրավապահ մարմինների կողմից քննության կառնվեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ