Առաջին տվյալները /լրացվում է/
Henaran.am-ի թղթակիցը թիվ 1/18 ընտրական տեղամասից տեղեկացնում է, որ այս պահին բացվել է 205 քվեաթերթիկ, որոնցից 153-ը ՀՀԿ-ի օգտին է, 34-ը` ԵԼՔ դաշինքի, 13-ը`
«Երկիր Ծիրանի» կուսակցության, 5-ը անվավեր է համարվել: Հիշեցնենք, այս տեղամասում ընտրել է 1165 ընտրող` ընտրության իրավունք ունեցող 1935-ից:
7/24 տեղամասում ՀՀԿ-ն ստացել է 193 քվե, ԵԼՔ դաշինքը` 84, «Երկիր Ծիրանի»-ին վստահության քվե է տվել 21 քաղաքացի, 7 քվեթերթիկ անվավեր է :
10/51 ընտրատեղամասում Տարոն Մարգարյանի ներկայացրած ուժի օգտին քվեարկել է 229 ընտրող, ԵԼՔ դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին վստահել է 15 քաղաքացի, նորաթուխ «Երկիր Ծիրանին» գլխավորող Զարուհի Փոստանջյանին 8 քաղաքացի է վստահության քվե տվել, 4 քվեաթերթիկ անվավեր է:
7/24 տեղամասում ՀՀԿ-ն ստացել է 193 , ԵԼՔ դաշինքը 84, «Երկիր Ծիրանին»` 21 քվե, 7 քվեաթերթիկ անվավեր է:
9/31 տեղամասում Տարոն Մարգարյանը ստացել է 161 քվե, «Երկիր Ծիրանին»` 11, ԵԼՔ դաշինքը
3 քվե է ստացել:
10/51 տեղամասում 225 քվե է ստացել ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանը ԵԼՔ դաշինքից 15 քվե է ստացել, «Երկիր Ծիրանիի» ղեկավարը` Զարուհի Փոստանջյանը, ստացել է 8 քվե: Անվավեր է համարվել 4 քվեաթերթիկ: