17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բռնի կերպով մտնել շտաբ չի կարելի. Աշոտյանը՝ տիկին Զարուհուց (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է, որ ոչ մի եվրոպական երկրում իդեալական ընտրություններ չեն եղել, Ֆրանսիայի վերջին ընտրություններում էլ են խախտումներ եղել: «Ընտրությունների գնահատականները կտան դիտորդները»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այսօր էլ Երևանի ավագանու ընտրություններին այնպիսի դիտորդական կառույցներ էին հետևում, որոնց գնահատականները միայն հակահանրապետական էին:

ՀՀԿ-ական պատգամավորը ցավ հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի հետ տեղի ունեցած միջադեպի համար, նշեց, որ ՀՀԿ-ից արդեն ներողություն են խնդրել, ինքն էլ է ներողություն խնդրում:  

Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ մտնել ՀՀԿ-ի շտաբ կեղծ փաստաթղթերի հետքերով, Ա. Աշոտյանն ընդգծեց. «Մենք հյուրընկալ կուսակցություն ենք, բայց դա չի կարող չարաշահվել: Մուտք գործել ՀՀԿ շտաբներ, ենթաշտաբեր առանց այս տարածքում գտնվելու բարոյական, քաղաքական իրավունքի, քաղաքացիական չէ, եթե տիկին Զարուհին ուներ ահազանգեր, ապա եթե իրավական պետության մասին է խոսքը, ապա այստեղ պիտի ահազանգեր ոստիկանություն ու ուսումնասիրեր իրավիճակը տեղում:

Բռնի կերպով մտնել շտաբ չի կարելի, դա վարձակալությամբ վերցված տարածք է, ու նման տեսակի ներխուժումները մենք դիտում ենք միջամտություն ՀՀԿ շտաբի աշխատանքների մեջ, ոչ ոք չի խանգարել ու չի արգելում ունենալ ընտրողների ցուցակներ»:

Իհարկե, ՀՀԿ փոխնախագահը ցավում է, որ Զարուհի Փոստանջյանի դուստրն էլ է այս պատմությունների մեջ հայտնվել՝ առողջական խնդիրների առաջ կանգնելով ու մաղթեց շուտափույթ առողջություն: «Երեխաներին անկախ իրենց տարիքից գուցե այդքան էլ ողջունելի չէ ներքաշել նման միջադեպերի մեջ»,-հավելեց նա:

 Ըստ Արմեն Աշոտյանի՝ որևէ քաղաքական երկրում քաղաքական մրցակից չի կարող թույլ տալ ինքն իրեն այդ սկանդալը, որ տեղի ունեցավ, որ մտնի շտաբ, հագուստ պատռի և այլն:

Նա ընդգծեց, որ քարոզարշավի ժամանակ ընդդիմադիրների մրցակիցները հիմնականում ՀՀԿ-ին էին մեղադրում տարբեր բաներում, սակայն երբեմն իրար էլ էին խայթում: «Օրինակ՝ «Երկիր Ծիրանիից»  մեղադրում էին, որ «Ելքը» իշխանության հաճախորդներն էին, նրանք մեղադրում էին տիկին Զարուհուն ռուսական փողերով ֆիանանսավորվելու համար»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ