08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գոնե 50 տոկոս մասնակցություն չի ապահովվել /տեսանյութ/

Երեւանի Հերացու փողոցում գտնվող 9/20 ընտրատեղամասում շուտով քվեասենյակի դուռը կփակեն։ Նախորդ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս ընտրատեղամասը աչքի էր ընկել աղմկահարույց միջադեպերով, սակայն այս անգամ հանձնաժողովի նախագահ Արսեն Խալաթյանի հավաստմամբ՝ ընտրություններն անցել են հաշտ ու խաղաղ։

Միայն թե մի բան զարմացրել է եւ հանձնաժողովի անդամներին եւ հանձնաժողովի նախագահին՝ այս պահի դրությամբ այս տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարել է մոտավորապես 650 քաղաքացի, ինքը նշանակում է, որ այստեղ ընտրության է եկել տվյալ ընտրատեղամասում գրանցված ընտրողների 40 տոկոսը։

«Փաստորեն, գոնե 50 տոկոս մասնակցություն չի ապահովվել այս տեղամասում»,- հենարանի հետ զրույցում նշեց Արսեն Խալաթյանը՝ հավելելով, որ այսօր այստեղ եկել են եւ զլմ ներկայացուցիչներ, եւ դիտորդներ, բայց ընտրախախտումներ չեն արձանագրել։

18471127_1372954709455344_4865543_n

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ