17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ավանում մինչեւ վերջին պահը/տեսանյութ/

Երեւանի Ավան վարչական շրջանում տեղակայված 1/18 ընտրատեղամասում ժամը 19:30-ի դրությամբ քվեարկել է 1157 ընտրող` ընտրողների մոտ 60 տոկոսը: Հանձնաժողովի նախագահ Անի Կաղինյանը Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կուտակումներ չեն եղել, խախտումներ չեն գրանցվել եւ ընտրական պրոցեսն ընթանում է խաղաղ պայմաններում:

Այս տեղամասում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը եւ ՀՀԿ-ն վստահված անձինք չունեն: Ընտրությունների ընթացքին այստեղ հետեւում են միայն տեղական դիտորդներ, որոնք նույնպես հավաստեցին` որեւէ արտառոց միջադեպ չի գրանցվել: Միայն թե առավոտյան մատնահետք կարդացող սարքը չի աշխատել. հանձնաժողովի նախագահի դիմումով սարքը փոխվել է: Այս պահին դեռ տեղամաս են ժամանում ընտրողներ: 10 րոպեից տեղամասը կփակվի եւ կսկսվի ձայների հաշվարկը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ