17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյուղում աշխատանք չկա, վարկով գնված անասուններին էլ գայլերն են հոշոտում

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում վերջին երկու օրվա ընթացքում գայլերի երկու հարձակման դեպք է եղել: Առաջին փորձը գյուղացիներին հաջողվել է կասեցնել, երկրորդի դեպքում, սակայն, գայլերին հաջողվել է կատարել իրենց սև գործը՝ գայլի բաժին է դարձել երեսուն ոչխար: Գոհար Դոխոլյանը առավոտյան է անասնագոմում հայտաբերել վնասված ոչխարները: Տիկնոջ խոսքով՝ գայլերի հարձակման դեպքերը հիմնականում աշնանն են եղել, բնավ չեն էլ պատկերացրել, որ գայլերը գյուղ կմտնեն նաև գարնանը:

Գյուղի անասնաբույժի խոսքով վերջին շրջանում հաճախադեպ են դարձել գայլերի հարձակումները, անգամ ցերեկը գայլերը գյուղ են իջնում, մտնում անասնագոմեր, վնասում չորքոտանիներին: Անասնաբույժի մասնագիտական եզրակացությամբ վնասված կենդանիների միսը պիտանի չի օգտագործման համար: Գյուլագարակակի համայնքապետարանի կողմից կազմված հանձնաժողովը պատճառված վնասի չափերն է հաշվում, դեպքի մասին տեղյակ են նաև Լոռու մարզպետարանում: Տուժող գյուղացին հույս ունի, որ Կառավարության կողմից ինչ-որ աջակցություն կստանա՝ վարկով ձեռք բերված անասունները չկան, ասել է թե՝ չկա նաև եկամտի ենթադրյալ աղբյուրը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ