17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ի՞նչ է նշանակում՝ չեն ենթարկվում» /տեսանյութ/

Ազգային ժողովի  առաջին նիստի ընթացքում ՝ կառավարության հրաժարականից հետո 10-օրյա ժամկետում վարչապետի նշանակում կկատարվի, իսկ 20-օրյա ժամկետում կառավարության կազմը հայտնի կդառնա: Այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ  զրույցի ընթացքում  նշեց Բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե ինքը ցանկանու՞ւմ է մնալ կառավարության կազմում, Մինասյանը պատասխանեց. «Ես ցանկանում եմ շարունակել այդ ոլորտի բարեփոխումները, կա հսկայածավալ փոփոխությունների անհրաժեշտություն կա»:

Լրագրողների դիտարկմանը՝ մամուլում լուրեր են պտտվում, թե դաշնակցական նախարարները չեն ենթարկվում վարչապետ Կարեն Կարապետյանին և հաշվետու են  Սերժ Սարգսյանին, Մինասյանը արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ չեն ենթարկվում: Նախարարը քաղաքական պաշտոն է, կան հստակ սահմանված իրավասություններ և պարտականություններ՝ վարչապետ-նախարար հարաբերությունների մեջ, և մենք չենք տեսնում որևէ այլ բան, քան շարժվել օրենքով, նախագահի հրամանագրերով ու ընթացակարգերին համապատասխան»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ