27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Փորձում եմ զուգակցել երգն ու բժշկությունը» /տեսանյութ/

15-ամյա Մերի Հովսեփյանն այժմ երգում է Արսեն  Գրիգորյանի (Մրրո)  «Հայ երգասաններ» խմբում: Մերին  սովորում է Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում և երազում է ուսանել ԵՊԲՀ-ում, բայց միևնույն ժամանակ  նշում է՝ երբեք  չի թողնի երգի ասպարեզը, քանի որ երգն իր կյանքն է:

Նա արդեն հասցրել է մասնակցել մրցույթների, արժանանալ մրցանակների, որոնք նրան  ավելի են ոգևորել:
Henaran.am-ը  զրուցել է երգչուհու հետ՝ փորձելով պարզել՝ ինչ ճանապարհ է անցել նա և ինչ անելիքներ ունի:

-Մե՛րի, պատմիր քո երաժշտկան ուղու մասին: 

-Ես սովորել  եմ Ջիվանու անվան աշուղական դպրոցում՝ Արթուր Մնացականյանի խմբում, այնուհետև Արսեն Գրիգորյանի՝ Մրրոյի խմբում, իսկ այժմ սովորում եմ  Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ Հայկ Ավետիսյանի խմբում:

-Մեզ հայտնի է, որ դու մասնակցել ես մրցույթների և հաջողությունների հասել: Պատմի՛ր այդ մասին:

-Ես շատ մրցույթների եմ մասնացել և գրավել պատվավոր հորիզոնականներ: Առաջին մրցույթը, որին մասնակցել եմ, կազմակերպվել էր Երևանի թիվ 39  դպրոցում: Միջոցառումը կոչվում էր «39 Superstar», որտեղ ես առաջին տեղը գրավեցի: Այնուհետև մասնակցել եմ «Լավագույն ձայն» մրցույթին, որտեղ ևս գրավել եմ առաջին հորիզոնականը: Այնուհետև մեկնել եմ Թուրքիա և Վրաստան և մրցանակների առջանացել. կրկին առաջին հորիզոնականն եմ զբաղեցրել: Վերջին մրցույթը, որին մասնակցել եմ, եղել է «Արտ Մյուզիք»  արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնը, որտեղ  ևս զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը: 

-Ի՞նչ է երգը քեզ համար:

-Երգն ինձ համար ամեն ինչ է՝ օդը, ջուրը, բնավորությունը և տրամադրությունը:

-Ինձ հայտնի է, որ դու պատրատվում ես ընդունվել ԵՊԲՀ: Հետաքրքիր է՝ եթե դու սիրում ես  երգարվեստը, ինչո՞ւ ես որոշել ուսանել հենց ԵՊԲՀ-ում:

-Ես հիմա սովորում եմ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում ՝ որպես քույրական գործի կազմակերպիչ: Այնուհետև ուսումս կշարունակեմ Բժշկական համալսարանում. ցանկանում եմ դառնալ գինեկոլոգ:  Ես փորձում եմ զուգակցել երգն ու բժշկությունը: 

-Ինչ ժանրի երաժշտություն ես նախընտրում:

-Ես շատ եմ սիրում ժողովրդական երաժշտություն: Պապիկս նվագում է: Վաղ մանկությունից լսել եմ այդ երաժշտությունը և սիրել այն:

-Ո՞վ է քո վարպետը: Ո՞ւմ կարծիքն ես կարևորում, երբ խոսքը վերաբերում է քո բեմական կյանքին:

-Իմ վարպետները երկուսն են՝  Արսեն Գրիգորյանը և Հայկ Ավետիսյանը: Նրանք ինձ միշտ ճիշտ խորհուրդներ են տալիս:

-Ինչպես հայտնի է, երգելուց բացի՝ դու նաև ստեղծագործում ես: Ինչպիսի՞ հեգեվիճակ է անհրաժեշտ, որ դու կարողանաս   երգեր գրել: Ե՞րբ են ծնվում քո երգերը:

-Դա տրամադրության հետ է կապված: Երբ ոգևորվում եմ ինչ-որ երգից, ակամա իմ մեջ ծնվում է մեկ այլ  մեղեդի, բառեր, և այդպես ծնվում են իմ երգերը: 

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ