07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Տարոն Մարգարյանը առանձնակի ընդգծում է/տեսանյութ/

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ:

Շենգավիթի բնակիչների հետ հանդիպմանը`քաղաքապետի թեկնածու  Տարոն Մարգարյանն անդրադարձավ Երևանի զբոսաշրջային գրավչությանը և ընդգծեց, որ պետք է աշխարհին ներկայացնել Երևանի պատմությունը:

«Մենք պարտավոր ենք մեր պատմությունն աշխարհին ներկայացնել: Այստեղ մենք ունենք նախընտրական ծրագիր: Պետք է հարմարավետություն ստեղծենք, որ Երևանի բոլոր հյուրերը այցելեն Էրեբունի թանգարան, Շենգավիթի արգելոց, Կարմիր բլուր և այլ հետաքրքիր վայրեր և ծանոթանան մեր պատմությանը»,-ասաց Մարգարյանը:

Տարոն Մարգարյանը նկատեց, որ  Երևանը միայն կենտրոնը չէ. «Նուբարաշենն է, Նորագավիթը, Չարբախը և այլն»:

Մարնարամսները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ