04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Մաքուր Երևան» նախաձեռնության շրջանակում 50-ից ավելի հասցեներ են մաքրվել

Ապրիլի 25-ին Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին կոչ էր արվել միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով սոցիալական ցանցերի էջերի միջոցով քաղաքապետարանի համապատասխան կառույցներին փոխանցել վարչական շրջանների այն հասցեները, որտեղ անհրաժեշտ են իրականացնել սանմաքրման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ, ըստ այդմ, ապրիլի 25-ից մինչ օրս ստացվել են 50-ից ավել հասցեներում մաքրման անհրաժեշտության մասին նամակներ, որոնք փոխանցվել էին «Սանիթեք» ընկերությանն ու քաղաքապետարանի աղբահանության օպերատիվ շտաբին, ինչին հաջորդել էին նաև սանմաքրման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանը, շնորհակալություն հայտնելով մեր բոլոր մտահոգ համաքաղաքացիներին, հորդորում է շարունակել խնդրահարույց հասցեների վերաբերյալ մեր ֆեյսբուքյան https://www.facebook.com/yerevanmunicipality էջի միջոցով տեղեկությունների տրամադրումը:

Հիշեցնենք նաև, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ներքին լոկալ շաբաթօրյակները, որոնք ավանդույթի համաձայն արդեն 4 տարի շարունակ իրականացվում են յուրաքանչյուր գարնանն ու աշնանը` «Մաքուր Երևան» նախաձեռնության ներքո:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ