03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լավ էլ նեղեց իշխանությանը. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Հինգերորդ գումարման Ազգային ժողովում այսօր վերջին ճեպազրուցներն են: Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողներին, խնդրեց ներողամիտ լինել, եթե ինչ-որ բան այնպես չի եղել: Ապա նա նշեց, թե լրագրողները կհարցնեն՝ ինչու են ներկայացել ճեպազրույցներին. չէ՞ որ այլևս չեն լինելու խորհրդարանում: Սակայն ինչպես կանադական հոկեյիստներն, իրենք էլ խաղում են մինչև վերջ: «Մենք կարգին չենք էլ պարտվել, խաղը ծախված էր , նման խաղում պարտվելը ոչ ամոթ էր, ոչ նվաստացուցիչ, այլ՝ պատվաբեր, մենք մեր կռիվը տվեցինք ու շարունակեցինք տալ»,-ասաց նա:

Ապա հիշելով անցած 5 տարվա խորհրդարանական աշխատանքները՝ Լևոն Զուրաբյանն ընդգծեց. «Հայ ազգային կոնգրեսի մուտքն Ազգային ժողով էականորեն փոխեց քաղաքական մթնոլորտն ու մշակույթը, ԱԺ մտավ համակարտության ու լուրջ քաղաքական գործընթացների ոգին, մենք 7 հոգի էինք, բայց շատ արագ կարողացանք մեր շուրջը համախմբել մեծ թվով պատգամավորների: Աստիճանաբար հասանք նրան, որ ոչ իշխանական ուժերը միավորվեցին հայտնի հրաշալի քառյակի մեջ, և հիմա ինչքան էլ փորձենք քննադատել ու ասել, որ սահմանափակ քանակով խնդիրներ կարողացավ լուծել, այն լավ էլ նեղեց իշխանությանը, մենք հասանք մի աննախադեպ բանի՝ պարտադրեցինք կառավարության հրաժարականը, դրանից հետո ձևավորվեիցն քառյակի հայտնի 12 կետերը, դրանք բարձրացնում էին մեզ ու մեր հասարակությանը հուզող կորևոր հարցեր:

Բայց իշխանությունն ամեն ինչ արեց՝ այն փչացնելու համար, առաջինը տարան ՀՅԴ-ին, հետո ջարդեցին ԲՀԿ-ին ու հասան նրան, որ այս գործընթացները չհասան այն ավարտին, որ մենք նախագծել էիքն, ու մենք մնացինք մենակ, մենք մնացինք մշտապես պայքարող ու կռիվը տվող»,-շեշտեց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ պատգամավորն ընդգծեց, որ սրանից հետո էլ են պայքարի ոգով աշխատելու. «Մենք չենք հաշտվում ու չենք հաշտվի այն իրողության հետ, որ Հայաստանը թաղված է լինելու կոռուպիցայի մեջ, չի զարգանալու: Իշխանությունների «հաղթանակն» ընտրություններում հաղթանակ էր՝ նավավարման ղեկն իրենց ձեռքում պահելու»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ