Էլ գծատեր հասկացողությունը չի լինի. Տարոն Մարգարյան /տեսանյութ/
Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր` ապրիլի 28-ին կայացած նախընտրական հանդիպման ժամանակ խոսեց անելիքներից:
Լրագրողի դիտարկմանը, թե Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը քննադատել է ՀՀԿ ծրագիրը, նշելով, որ բյուջե չկա, տրանսպորտի հարցը գերխնդիր է, Տարոն Մարգարյանը արձագանքեց. «Այն ժամանակ, երբ հայտարարում էինք`ճգնաժամի առաջ ենք կանգնելու տրանսպորտի ոլորտում, մեր ընդդիմախոսներն ասում էին`ժողովուրդ քաղաքային իշխանությունը վախեցնում է: Այսօր տեսնում ենք օր-օրի վատացող քաղաքային տրանսպորտը:Մենք ունենք խորհրդատու, որը հունիսին ամբողջ փաթեթ կներկայացնի եւ կկարողանանք վերջնական լուծում տալ»:
Տարոն Մարգարյանը ուղեվարձի թանկացմանը առնչվող հարցին արձաագանքեց.«Միասնական տոմսի ենք անցնելու: Էլ գծատեր հասկացողությունը չի լինի, կլինի մեկ օպերատոր: Թանկացման մասին չենք խոսում, խորհրդատուն պետք է ներկայացնի»:
Մանրամասները` տեսանյութում: