13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ կդառնա Իրանի նախագահ. իրանագետը մանրամասնում է/տեսանյութ/

«Հայ Իրանական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգացել են և ոչ մի տեսակ վայրեջքային փուլեր չեն ունեցել»,-այսօր՝ ապրիլի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Իրանագետը անդրադարձավ մայիսի 19-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին:

«Ամենաանսպասելին թերևս Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադի մասնակցության հայտն էր ընտրություններին: 2016 թվականի սեպտեմբերին կատարված մի շարք իրադարձություններից հետո կանխատեսվում էր, որ Նեժադը չի մասնակցի ընտրություններին»,-նկատեց Արյոմ Տոնոյանը հավելելով, որ Նեժադի մասնակցության հայտը այդպես էլ չի հաստատվել:

Իրանագետը հայտնեց, որ Իրանի նախագահի պաշտոնին հավակնում են վեց թեկնածու:
«Բարեփոխիչները սատարում են գործող նախագահին՝ Հասան Ռոհանիին, որի հիմնական մրցակիցներն են Թեհրանի քաղաքապետը և երկրի կրոնական, մշակութային հզոր կառույցներից մեկի նախագահը»,-նշեց Արտյոմ Տոնոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ