18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Զրկել չարին իշխանությունից

Պողոս առաքյալը մի միտք ունի. թէ ամեն ինչի մեջ սովորել է գոհանալ Աստծուց՝ թէ նեղության թէ ուրախության, թէ զրկանքի և թէ առատության մեջ (Փիլիպ. 4:12):

Մենք այս կյանքում մեր ցանկությունների ու երազների ետևից ընկնելով հնարավոր է մոռանանք այն, ինչ ունենք ու մոռանանք գոհանալ Աստծուց: Ու երբ մեր նպատակներն ու ցանկությունները ձախողվում են, մենք կորցնում ենք մեր խաղաղությունը և չենք կարողանում վայելել կյանքը, որը մեր Երկնավոր Հայրը տվել է մեզ:

Բայց երբ մենք ամեն բանի մեջ, առաքյալի պես սովորում ենք գոհանալ Տիրոջից, դրանով չարին զրկում ենք իշխանությունից, ու նա չի կարողանում մեր վրա ազդել այն ցանկություններով ու կրքերով, որով հույս ուներ մեզ կործանել:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ