19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Ապրող ոգիներ». Հնդկաստանի փոխնախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Համիդ Անսարին այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Թանգարանի ճանապարհին նա հանդիպեց երեխաների, և ողջունելով նրանց անվանեց «ապրող ոգիներ» (living spirit – հեղ.):

Թանգարանի հուշամատյանում Հնդկաստանի փոխնախագահը թողեց հետևալ գրությունը.

«Այս հուշահամալիրը կանգնեցված է որպես ծանր բռնության հետևանքով տուժած հայերի  անժխտելի վկայություն: Միայն ոչ բռնության, հանդուրժողականության և ճանաչողականության միջոցով է, որ մենք կարող ենք խաղաղ ու ներդաշնակ ապագա կառուցելու հույս ունենալ»:

Լրագրողների հետ զրույուցում նա ասաց, որ իր համար աննկարագրելի է այն ամենն, ինչ արել է մեկ մարդկային տեսակը մեկ այլ մարդկային տեսակի նկատմամբ:

Բացի այդ, փոխնախագահը լուսանկարվեց Արարատի ֆոնին, որից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշատակի պուրակում եղևնի տնկեց:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ