05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Հասարակական տրանսպորտից, ներողություն, օգտվում են երկրորդ սորտի մարդիկ» (տեսանյութ)

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասում է, որ շատ հոգսեր կան քաղաքում, և եթե ավագանին լավ աշխատի, ապա դրանք լուծելի են: «Շատ խնդիրներ կան, այն սկզբունքները, որ դրված են գլխավոր հատակագծի մեջ, ոչ ոք դրան չի նայում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց օրինակ՝ Մյասնիկյան փողոցի մոտ մայթերի վրա ռեստորաններ են կառուցվել, ինչը սխալ է, անցորդների համար տեղ չկա: «Իսկ ռեստորանների ամբողջ աղբը լցվում է ձորը»:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը հավելեց, որ փողոցները գլխավոր հատակագծի ֆունկցիաները չեն կատարում: «Մենք ունենք տարաբնակեցման նախագիծը, որը հնացվել է, բայց պետք է նայվի, այսինքն՝ որքան ժողովուրդ որտեղ պետք է ապրի: Արդյունքում ստացվեց, որ ամբողջ հանրապետությունն այսօր կուտակվում է Երևանում, իսկ Երևանն էլ կուտակվում է քաղաքի կենտրոնում: Դրա համար ենա սյ ահավոր երևույթները՝ պրոպկաները, բաները»,-շեշտեց նա:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ ասում է, որ աշխատանքներ արվում են քաղաքապետարանի, ավագանու կողմից, սակայն հետևողական չեն լինում: «Այ մա՛րդ, ծառը դրել եք, ամեն տարի էտ փոսը փորում եք, ջրեք էլի: Ուզում են՝ տուրիստական կենտրոն լինի, եկող-գնացող լինի, բայց սալիկները, մայթեզրի քարը ընկել են, իսկ քաղաքը տնից փայլուն պիտի լինի»,-նկատեց նա: Դավիթ Գասպարյանն ավելացրեց, որ պիտի իրագործվեր «Հին Էրիվանի» ծրագիրը և Երևանին տալ 19-րդ դարի տեսքը, սակայն չկա նման բան:

Գուրգեն Մուշեղյանն էլ խոսեց նաև հանրային տրանսպորտի ցածր որակից ու սպասարկման մակարդակից: «Հասարակական տրանսպորտից, ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, բայց օգտվում են երկրորդ սորտի մարդիկ: Մարդիկ, ովքեր նույնիսկ հնարավորություն չունեին, ամեն կերպ ձեռք բերեցին մեքենաներ, որ այդ տրանսպորտով չերթևեկեն:

Եթե այսպես շարունակեն, Օպերան, Ֆրանսիական հրապարակը պետք է քանդեն, խաչմերուկ դնեն, որ տրանսպորտի խնդիրը լուծվի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ