25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր մեդալների թիվը սամբոյի Եվրոպայի առաջնությունում 14 է

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների, երիտասարդների միջև, որին, ի թիվս 25 պետության 200 մարզիկների մասնակցում էին նաև Հայաստանի հավաքականները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք մրցումների առաջին և երկրորդ օրերին մերոնք նվաճել էին 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե:
Մեր մարզիկների համար պակաս բարեհաջող չէր նաև երրորդ օրը, երբ պատվո երրորդ հարթակին կանգնեց երիտասարդական առաջնության 57 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, երկրորդին՝ 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը:

Շնորհիվ մեր մարզիկների ձեռքբերումների Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Ստորև ներկայացնում ենք մեր բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին.

Պատանիներ
Գասպար Հայրապետյան՝ 52 կգ-բրոնզ
Նարեկ Դալլաքյան՝ 60կգ-արծաթ
Սերգեյ Պողոսյան՝ 65 կգ-բրոնզ
Բորիս Շատվերյան՝ 75 կգ-ոսկի
Կարեն Հովհաննիսյան՝ 81 կգ-արծաթ

Անի Տեր-Հարությունյան՝ 44 կգ-բրոնզ
Վարսիկ Գրիգորյան՝ 52 կգ-բրոնզ

Երիտասարդներ

Ֆելիքս Դանիելյան՝ 48 կգ-բրոնզ
Արթուր Մանուկյան՝ 52 կգ-բրոնզ
Էրիկ Հարությունյան՝ 57 կգ-բրոնզ
Սամվել Խաչատրյան՝ 74 կգ-արծաթ
Վահագն Չալյան՝ 82 կգ-բրոնզ

Գրիգոր Սահակյան՝ 90կգ-ոսկի
Աննա Մկրտչյան՝ +80կգ-արծաթ

Մեր պատվիրակությունը հայրենիք կվերադառնա ապրիլի 22-ին ժամը 23:50՝ Կիև-Երևան չվերթով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ