Հանրահավաքներ Վրաստանում. եկել է նոր Վրաստանի ծննդյան օրը

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները հանրահավաքի են դուրս եկել, եւ ըստ ռուսական լրատվամիջոցների ցույցի մասնակիցների թիվը հասել է 100 հազարի։ Այսօր վերջին նախընտրական հանրահավաքն է, ու Վարաստանի մայրաքաղաքի ազատության հրապարակում հազարավոր ընտրողներ են հավաքվել: Նշենք, որ երկրի իշխանությունները մեկ օրա առաջ այստեղ հավաք էին նախաձեռնել, եւ 70 հազար մարդ էր եկել:
“Վրացական երազանք” ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին՝իր խոսքում կոչ է արել ելնել բռնության դեմ` չնայելով “իշխանությունների՝ ընդդիմության դեմ ծավալած ահաբեկությանը”: “Սաակաշվիլին ու նրա շրջապատը ձեռք են բարձրացրել ժողովրդի վրա, ուստի նրանք իրենցը լրիվ կստանան: Ժողովուրդն արդեն դատավճիռ է կայացրել այս ռեժիմի դեմ”, – ասել է նա:
Ընդդիմության մի մասն էլ Վրաստանի երկրորդ քաղաքի` Քութայիսիի հրապարակում է հանրահավաք անց կացնում: Հանրահավաքները ցուցադրվում են ընդդիմադիր “9-րդ ալիք” եւ “Մաեստրո” հեռուստաընկերությունների ուղիղ եթերով:
Հանրահավաքի մասնակիցներին կոչ է արվում գիտակից լինել, քանի որ “վրա է հասել նոր Վրաստանի ծննդյան օրը”:
Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններ են: