25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Իհարկե, վատ չէ, բայց իրավիճակը չի փոխվի»

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հետ կապված՝ ձգձգումը ինչ-որ աղերս չուներ Հայաստանի հետ. դա կապված էր Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների հետ»,- այսօր  լրագրողների հետ հանդիպմանն  այսպիսի տեսակետ հայտնեց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը շեշտեց՝ ՌԴ-ի և Բելառուսի միջև մշտապես գրեթե նույն սցենարով վեճեր են լինում:
«Բելառուսը կամ նախագահ Լուկաշենկոն օգտագործում են բոլոր հարթակները՝  իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Վաղ թե ուշ այդ երկրները գալիս են ընդհանուր հայտարարի, գրեթե հիմնականում էներգակիրների գների, այս դեպքում գազի գնի հետ կապված, որից հետո հարաբերությունները կարգավորվում են: Դա տեղի ունեցավ նաև այս դեպքում», – շեշտեց բանախոսը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմանը, քաղաքագետը  շեշտեց՝ այն կարծիքին չէ, թե դա մեծ օգուտ կտա Հայաստանին. «Իհարկե, վատ չէ, բայց իրավիճակը չի փոխվի: Տարբեր շրջաններում այդ պաշտոնում կլինեն նաև ՀԱՊԿ այլ անդամ պետությունների ներկայացուցիչներ, և չի նշանակում, որ դա որոշակի իրավիճակ կփոխվի տվյալ երկրի համար»:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով պաշտոնը կստանձնի 2017թ-ի մայիսի 2-ից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ