14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Սոչի – Երևան միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. զոհեր եւ վիրավորներ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 03.25-ին ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի – Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեռևս չպարզված հանգամանքներում “Մերսեդես” մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված “ԳԱԶ-53” մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին:

Ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը զոհվել են, մեկը՝ վիրավորվել, ում տեղափոխել են Գուլկիևիչ քաղաքի ԲԿ:

Ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը (մեկի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել) 2005թ. ծնված Պ. Պ.-ն, 1985թ. ծնված Մ. Ս.-ն, Լ. Խ.-ն և 1971թ. ծնված Ա. Բ.-ն տեղում զոհվել են, իսկ Ա. Բ.-ն (ծնվ. 1985 թ.), Ա.Վ.-ն (ծնվ. 2009 թ.), Գ. Հ.-ն (ծնվ. 1990 թ.) և Ն. Ս.-ն (ծնվ. 1986 թ.), Ա. Մ.-ն (ծնվ. 1995թ.), Ֆ. Բ.-ն (ծնվ. 2007թ.) և Ա. Բ.-ն (ծնվ. 1961թ.) տեղափոխվել են Գուլկեևիչի քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Իսկ միկրոավտոբուսի երեք քաղաքացիները ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեևիչի քաղաքի «Զվյոզդնայա» հյուրանոցային համալիրում:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակից Սիմոնյանը և ԱԱԾ ՕՀ փ/գ-տ Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ