Արվեստագետներին գցում են ոտքի տակ /տեսանյութ/
Երաժիշտ Արտավազդ Բայաթյանը կարծում է՝ նախընտրական ու հետընտրական պրոցեսների արդյունքում բազմաթիվ արվեստագներներ ասպարես եմ մտնու, և ոմանք հանիրավի շահարկման առարկա են դարձնում բոլոր արվեստագետների անունները:
«Արվեստագետներին որ գցում են ոտքի տակ, դա լավ բան չէ: Մեր մեր ամեն ինչը ի վերջո կկորցնենք, չի՛ կարելի այդպես վարվել: Պատվիրողն էլ, կատարող էլ պիտի շատ զգույշ լինեն: Եթե արվեստագետը մասնակից է այդ պրոցեսներին, թող պարզ ասի՝ ես մասնակից եմ, ի՞նչ կա դրա մեջ: Ի՞նչ վախենալու բան կա», – նշեց Արտավազդ Բայաթյանը:
Ասուլիսը վարողի հարցին՝ Դուք Միքայել Պողոսյանի՞ն նկատի ունեք, Բայաթյանը պատասխանեց. «Ում որ նկատի ունեմ, ամեն մեկն իրեն կգտնի ասվածի մեջ:
Գուցե Երևանի ավագանու թեկնածու մտավորականներն իրենց մասնակցությամբ ուզում են ինչ-որ բան փոխել, բայց ես մի քիչ կասկածում եմ: Գնում ես մի տեղ, որտեղ մի ոճ կա և դու այդպես պետք է աշխատես: Եթե դու այդպես չես աշխատում, ոչ մի սպասելիք կարող ես չունենալ: Լավ կլիներ, որ ավելի պատրաստված մարդիկ դառնային ավագանու անդամ, ոչ թե նրանք ովքեր մեծ ցանկություն ունեն»,- ընդգծեց բանախոսը: