12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի հետ էլ կարող ենք համագործակցել. նախարար /տեսանյութ/

3.2 միլիարդ դոլարի ներդրումները մի քանի տարվա ծրագիրն են: Այս տարի նախատեսվում է 850 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Դրանց իրականացումներն արդեն հստակ են:

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա նշեց, որ հիմնականում ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործության և սննդի վերամշակման ոլորտում:

«Ներդրողներն ինչպես ՀՀ-ից են, այնպես էլ մեր հայ ազգի՝ այլ երկրներում ապրողներն են: Այլ ազգի ներդրողներ էլ կան»,- ասաց Կարայանը: Հարցին՝ հնարավո՞ր է բանակցեք Գագիկ Ծառուկյանի հետ՝ նրա խոստացած 15 միլիարդի ներդրումները ՀՀ բերելու համար, Կարայանը նշեց, որ ներդրումներ բերելու հարցով պատրաստ է բանակցել բոլորի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ