«Նրանց մուտքը Հայաստան վտանգավոր է»

«Այս պայմաններում խոսել Ռուսաստանից Հայաստանում կատարվող ինչ-որ ներդրումների մասին, ծիծաղելի է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` խոսելով ներդրողների ակումբի գաղափարից: «Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում 2016 թվականին արտասահմանյան ներդրումները կազմել են շուրջ 5 միլիարդ դրամ, իսկ Հայաստանում կատարված ներդրումները՝ 200 միլիոն, սրանից արդեն ամեն ինչ պարզ է»,-հավելեց նա:
Ըստ Տիգրան Խզմալյանի, այդ ներդրումները հանցավոր պետությունից են գալու: «Նրանց մուտքը Հայաստան վտանգավոր է»:
Իսկ ԱԺ Տնտեսական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանն ասում է, թե անհնար է չողջունել այս նախաձեռնությունը: Նա նկատեց, որ ներդրումները բավականաչափ ավելանալու են, և սա էլ իր հերթին կնպաստի տնտեսության զարգացմանը: Այն մարդիկ, ովքեր կցանականան, հարմար ու փոխշահավետ կգտնեն, կկատարեն իրենց ներդրումները, կլինեն այդ ներդրողների ակումբում: Ներդրողներն արդեն այստեղ կարող են միմյանց օգնել»,-եզրափակեց Վ. Այվազյանը: