14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քննարկվել է հայ-արգենտինական համագործակցության ընդլայնման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետությանարտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության բնագավառում հայ-արգենտինական համագործակցության ընդլայնման առավել հեռանկարային ուղիները: 

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան վերահաստատել է արգենտինական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկկողմ փոխգործակցությունը: Այս համատեքստում կողմերն անդրադարձ են կատարել հունիս ամսին նախատեսվող արգենտինացի փորձագետների այցին, որոնք ժամանելու են հայկական կողմի առաջարկով օժանդակելու խորհրդատվական համակարգի բարեփոխումներին: Հաշվի առնելով արգետինական հարուստ փորձը խաղողագործության և գինեգործության ոլորտում` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարևորել է նաև սերտ համագործակցության զարգացումը Հայաստանի խաղողագործության և  գինեգործության հիմնադրամի հետ` գինեգործական արտադրության առավել արդյունավետ կազմակերպման և ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով:

Տեղեկացնելով, որ Հայաստանում ընթացքի մեջ է գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման լիզինգի ծրագիրը, որը բաց է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների համար` նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ այն կարող է հետաքրքրություն ներկայացնել նաև Արգենտինայի գյուղտեխնիկայի մատակարարների համար:

Իգնատի Առաքելյանը  արգենտինական կողմին ներկայացրել է հակակարկտային ցանցերի տեղադրման նպատակով նախատեսվող պետական օժանդակության ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով հետաքրքրության պարագայում քննարկել արգենտիկական ընկերությունների հետ համատեղ Հայաստանում հակակարկտային ծրագրի իրականացման հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը, ինչպես նաև երկկողմհետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ