11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Միշտ ցանկանում եմ գոլեր խփել» /տեսանյութ/

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սանդերլենդի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո  զրուցել է «MU TV»-ի հետ: 

Հիշեցնենք՝ երեկ կայացած՝ վերոնշյալ խաղում Մխիթարյանը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, իսկ  նրա թիմը հաղթեց 3:0 հաշվով.

«Դա շատ կարևոր խաղ էր և շատ կարևոր հաղթանակ  երկու ոչ-ոքիներից հետո:  Մենք արեցինք ամեն ինչ հաղթելու համար: Գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց ամեն դեպքում ամենակարևորն այն է, որ մենք շատ լավ խաղացինք և հաղթեցինք:

Գոլ խփեցի երկրորդ խաղակեսի մեկնարկից 46 վայրկյան անց. շատ ուրախ եմ  դրա համար: Միշտ ցանկանում եմ գոլեր խփել: Կարծում եմ՝ շատ կարևոր էր երկրորդ գոլը խփելը: Խաղը դեռ չէր ավարտվել ու նրանք սկսել էին փոքր-ինչ վերահսկել խաղի ընթացքը: Շնորհիվ իմ թիմակիցների՝ կարողացա երկրորդ գոլը խփել, իսկ խաղավարտին 3-րդը խփեցինք, ու հաղթեցինք»,- ասել է Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ