27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խեղճ երեխես էլ պատերազմի զոհ է. ազատամարտիկի կնոջ սարսռեցնող պատմությունը

«25 ամյա որդուս մի կերպ թաղեցինք ու հիմա ավելի սարսափելի վիճակում ենք, քան առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Միքայելյանի կինը՝ Գյուլիզար Հովակիմյանը:

Գյուլիզար Հովակիմյանը հայտնեց, որ որդու մահը  երկարատև սթրեսի արդյունքում է եղել. «Չդիմացավ ու ինսուլտ խփեց: Խեղճ երեխես էլ պատերազմի զոհ է: Հիվանդ հոր արածներին չէր դիմանում»:

Հուսահատ կինը դիմել է Պաշտպանության նախարարին, որովհետև հուղարկավորության ծախսերի պատճառով նաև պարտքեր է կուտակել:

«Բա էտ մարդը գնացել է Ղարաբաղ ու հիմա էս օրին է: Հոգեկանը խանգարված ու մի կերպ ապրում ա: 27 հազար թոշակով մենակ հաց ենք առնում, անլույս, անգազ՝ չգիտեմ: Խայտառակ վիճակ ա»,-ասաց Գյուլիզար Հովակիմյանը:

Նշենք, որ Գյուլիզար Հովակիմյանը ունի անչափահաս դուստր, որը հագուստի ու սննդի կարիք ունի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ