27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի բաժակ շամպայն կամ սուրճ. նախարարը՝ Օպերայում ռեստորան բացելու մասին

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պարզաբանում է ներկայացրել Օպերային թատրոնի շենքում ռեստորան բացելու վերաբերյալ:

«Ժամանակն է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն իրական բարձր արվեստի դիմագիծ ունենա. նկատի ունեմ եւ խաղացանկը, եւ շենքային պայմանները։ Բայց քանի որ լրատվամիջոցներում ամենաթարմ արձագանքը շենքային պայմանների մասին է, ուստի ուզում եմ պարզաբանում տալ հենց այդ հարցով։

Թատրոնի ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվենք. խորհրդային մտածողության հասարակական սննդի կետերը պատիվ չեն բերում մեր Օպերային թատրոնին։ Պետք է հրաժարվենք նաեւ  «սենդվիչներ» ու գազավորված ըմպելիքներ մատուցող՝ այսօր եղած «ավտոմատներից»:

Ներկայացումների ընդմիջումներին մատուցվող մեկ բաժակ շամպայնը կամ հարմարավետ միջավայրում սուրճ խմելը, կարծում եմ, օպերային ներկայացման պատկերացման մեջ լիովին տեղավորվում է։

Տարիներ շարունակ Օպերային թատրոնում գործող «Օպերա» ակումբի հարցը եւս պետք է վերանայվի։ Չի կարելի Օպերային թատրոնում ունենալ նման թատրոնին ոչ հարիր հաստատություններ։ Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու եւ սնվելու՝ իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ եւ Թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, եւ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, եւ որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ։

Ծայրահեղ կարծիքներ հայտնելը՝ ծանոթ չլինելով Օպերային թատրոնի միջավայրի նախագծին, կարծում եմ, կոռեկտ չէ։

Նախագիծը մշակվում է եւ պատրաստ լինելուն պես անպայման կներկայացվի հանրության քննարկմանը։ Հաշվի կառնվեն տեղին, բայց ոչ՝ պարզապես «սուր ճոճելու» համար հնչող կարծիքները»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ