24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչի՞ մեջ է կասկածվում գլխավոր բժիշկը. Հրապարակ

 

Մի քանի օր է, ինչ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում թեժ քննարկվում է “Հիսուսի մանուկներ” առողջության կենտրոնի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանի ձերբակալության թեման: Օրեր առաջ բժշկին ձերբակալել էին հենց աշխատավայրում: Ըստ “Հրապարակ”-ի, թե ինչի մեջ է կասկածվում Գագիկ Հարությունյանը, որեւէ մեկը տեղյակ չէ. ընդամենը ենթադրություններ են անում: Գյուղում հիմնականում խոսում են այն մասին, թե իբր հիվանդանոցից թմրադեղերի ապօրինի վաճառք է իրականացրել:

Գլխավոր բժշկի ձերբակալության իրական պատճառներին անտեղյակ են նաեւ Արմավիրի մարզպետարանում: Մարզպետի առողջապահության գծով տեղակալ Լարիսա Մուրադյանի ոչ պաշտոնական ինֆորմացիայով՝ ուրիշի նկատմամբ վարույթ է եղել, ինչի համար ձերբակալել են նաեւ Հարությունյանին: Իսկ թե որն է ձերբակալության իրական պատճառը, փոխմարզպետը կսպասի ոստիկանության պաշտոնական պատասխանին:

Ամուսնու ձերբակալության փաստն անհայտ է նաեւ բժշկի կնոջը, ում, գյուղապետի փոխանցմամբ, զարմացրել են խուզարկություններն ու ոստիկանների փնտրտուքները: Թե ինչ են փնտրել` կինն էլ չգիտի:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ