03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Նույնիսկ ընդդիմադիր խմբերի շրջանում 100 տոկոս կատարյալները չկան. Արսինե Խանջյան (տեսանյութ)

«Նույնիսկ ընդդիմադիր խմբերի շրջանում 100 տոկոս կատարյալները չկան, նրանք միեւնույն է, բացում են փոփոխությունների հնարավորությունը։ Եթե նույնիսկ դուք ստիպված եք ընտրել չարյաց փոքրագույնին, մտածեք, թե ձեզ համար որ կուսակցությունը կարող է լինել ամենափոքր չարիքը»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։ Վերջինս նշեց, որ դեռ ընտրությունների առաջ արդեն խախտումներ են եղել:

Նա շեշտեց, որ ոչ մի երկրում լիովին ազնիվ ընտրություններ չեն լինում, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը ներդրում է երկրի ապագայում եւ ապագա փոփոխություն է։ Այդ փոփոխություններն, իհարկե, տեսանելի կլինեն ապրիլի 3-ին։

«Ձեր ձայնն իսկապես նշանակություն ունի։ Եթե ձեր ձայնը նշանակություն չունենար, ընտրակաշառքներ չէին լինի։ Եթե կաշառքներ կան, դա արդեն նշանակում է, որ ձեր ձայները կարեւոր են», -ասաց նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ