14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Երեք ամիս ժամանակ. վարչապետը` Արփինե Հովհաննիսյանին

«Բազմաթիվ տեղեր սնանկ ձեռնարկությունների աշխատակիցները մեր առջև հարցեր են բարձրացրել»,-այս մասին այսօր՝ մարտի 30-ին Կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ընդգծեց, որ այս մասին Կառավարությունը բազմաթիվ դիմում-բողոքներ է ստացել, ինչպես նաև մարզային այցելությունների ժամանակ են բողոքներ արձանագրվել, որոնք վերաբերվում են Կառավարիչների ոտ պատշաճ գործողությունների հետևանքով սնանկության գործընթացի ժամկետները արհեստականորեն երկարացնելուն ու գործընթացի ցածր արդյունավետության և այլ խնդիրների հետ:

« Սա պայմանավորված է, թե գործնականում եղած թերություններով և թե օրենսդրական բացերով: Այս հարցի  լիարժեք լուծումը կայանում է նրանում, որ Գործադիր իշխանությունը չունի սնանկության վարույթի վրա իրավաչափ միջամտելու իրավունք»,-ընդգծեց Կարեն Կարապպետյանը և հնչեցրեց հերթական հանձնարարականը:

«Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին  երեք ամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործերով ներկայացված վարույթի արդյունավետության բարձրացման ուղղված առաջարկություններ»-ասաց վարչապետը:

Վարչապետը՝ Արփինե Հովհաննիսյանին  խնդրեց, հանձնարարականը կատարելու ընթացքը սկսել կանխարգելիչ միջոցառումով, որը կկանխի սնանկության հասնելու վիճակը:

«Նախորդ օրենսդրական փոփոխություններով այդպիսի մի գաղափար իրագործեցինք, այսպես կոչված սնանկության վտանգի կազմալուծման գաղափարին ուղղված, բայց Ձեր հանձնարարականը հաշվի առնելով` կկիրառենք գործիքակազմ, որպիսի  այդ պրոցեսը ավելի սահուն և հարթ գնա»,-արձագանքեց Արփինե Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ