21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերին Լարսի ավտոճանապարհի այլընտրանք կարող է լինել ավիափոխադրումը կամ լաստանավով փոխադրումը․ նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների սկսնակ ստարտափ ընկերություններն ու անհատները իրենց գաղափարները կյանքի կոչելու համար ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն կունենան։ Նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ստարտափ ընկերությունները, որոնք դեռ գաղափարի փուլում փորձում են ինչ-որ բանի հասնել, հանդիպում են մեծ դժվարությունների, առաջին հերթին ֆինանսական բարդությունների:

«Մասնավոր հատվածի հետ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ կարելի է ստեղծել սկսնակ գաղափարներն ու նախագծերը  ֆինանսավորող մի փոքրիկ ընկերություն, որը ժամանակի ընթացքում կարող է դառնալ հիմնադրամ»,-ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ ուսումնասիրվել է միջազգային փորձը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ նախնական ֆինանսական մասը կազմելու է մոտ 200 հազար դոլար։

«Այն աճման տեմպեր է ունենալու կախված գաղափարներից: Հիմնադրամը բաց է լինելու բոլոր ընկերությունների և ֆիզիկական անձանց համար, ովքեր կցանկանան մասնակից դառնալ դրան»,-ասաց նախարարը՝ նշելով, որ ֆինանսական ռիսկն ամբողջությամբ ներդրողները վերցնում են իրենց վրա, փոխարենն ըստ պայմանավորվածության ստանում բաժնեմասերից որոշ չափ:

Նախարարն անդրադարձավ նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին։ Նա նշեց, որ Երեւան-Արտաշատ հատվածում երկկողմանի երթեւեկությունը կկարգավորվի մայիս-հունիս ամիսներին, այդ հատվածում կամուրջների շինարարությունն ընթացքի մեջ է:

«Երթեւեկության կարգավորումից հետո կշարունակվեն կամուրջների բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքները։ Հատվածներ կան, որոնք նախատեսված ժամկետներից հետ են մնացել, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք կապալառուների հետ»,- ասաց նա։

Վահան Մարտիրոսյանը խոսեց նաեւ Վերին Լարսին այլընտրանքային հնարավոր ճանապարհից։ Նա ասաց, որ այդ ճանապարհը գտնելու քննարկումները դեռ ընթացքի մեջ են և արդյունքների դեպքում անպայման կհրապարակվեն։ Նա տեղեկացրեց, որ վրացական կողմից ստացվել են բավականին լավ պայմաններ։

«Ռուսական կողմը զեղչեր է սահմանել: Լարսին այլընտրանք կարող է լինել և ավիափոխադրումը, և լաստանավով փոխադրումը»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ