20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Դատական իշխանությանը պիտի ունենա ներքին անկախություն»

 «Մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց ինքնադրսևորվելու  իրավունքը: Որևէ քաղաքական թիմ չի կարող միանձնյա ղեկավարել: Մենք պիտի այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որ հասարակությունն ունենա ինքնարտահայտվելու ու ինքնադրսևորվելու  իրավունք », – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Ելք»  դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը:

 Բանախոսը շեշտեց՝ մեր հասարակության մեջ կան հնարամիտ ու ստեղծագործ մարդիկ, ովքեր կկարողանան մեր հանրությանը առաջ տանել, պարզապես հարկավոր է նրանց  ինքնարտահայտվելու հնարավորություն տալ:

 «Ժողովրդավարական հասարակարգում, որը կառավարման ամենաօգտակար ձևն է, մարդը պիտի կարողանա առաջարկել գաղափարներ՝ անկախ նրանից՝ նա իշխող թևի ներկայացուցիչ է, թե ոչ, մեծամասնություն է, թե ոչ»:

Բանախոսը շեշտեց՝  մեր երկրում արդարադատության ոլորտում մեծ բարեփոխումներ անելու  անհրաժեշտություն կա:

 «Դատական մարմինը պիտի անկախանա, որի համար առաջարկում ենք սահմանադրական փոփոխություններ: Այն պիտի անկախ լինի գործադիր ու օրենսդիր մարմիններից: Դատական իշխանությանը պիտի ունենա ներքին անկախություն», –  շեշտեց Արտակ Զեյնալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ