03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի նյարդային դառնալու պատճառն՝ ըստ ՀՀԿ-ի

««Ելքն», ինչքան գիտեմ, մի առաջնորդ ունի, դա Էդմոն Մարուքյանն է, 2 ձայն Էդմոնն է ստացել, մեկ ձայն՝ Արամ Սարգսյանը: Միգուցե, դա է պատճառը, որ նա շատ նյարդային է դարձել և փորձում է նյարդային, ոչ ադեկվատ հայտարարություններով ցույց տա, որ ինքն է  առաջնորդը»,-արձագանքելով հարցին, թե «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի ռեյտինգը շատ ընկած է, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ-ն խնդիր չունի որևէ մեկի հետ լեզվակռվի մեջ մտնելու: Ապրիլի 2-ին կտեսնենք, թե ինչ ռեյտինգ ունի ՀՀԿ-ը, ինչքան ձայն կտա ժողովուրդը, այնքան էլ կունենա ռեյտինգ»,-հավելեց նա:

Իսկ «Ելքի» հայտարարությունը, թե իրենք են ամենառաջատար ուժը, ԱԺ փոխնախագահն ընդունում է որպես ապրիլմեկյան կատակ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ