03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է բարոյական իրավունք տվել

ՀՀԿ-ի գրանցումը կասեցնելու վերաբերյալ երեկ 2 քաղաքական ուժ՝ «Ելքն» ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, դիմել են ԿԸՀ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հայցադիմումներն ուղղված են ԿԸՀ-ին, և վերջինս պետք է որոշում կայանցնի: «Դրանք ավելի շատ նախընտրական հնարքներ են և նախընտրական տրամադրություններից են գալիս: Չեմ կարծում, որ այստեղ որևէ իրավական հիմք կա, և այստեղ միջամտելու բան չկա:

Մանավանդ մի ուժը տվեց, հետո մյուսը տվեց, որ մեկը հետ չմնա, իրենց մոտ մրցապայքար է»,-հայտարարեց նա: Վերջինս ընդգծեց, որ ՀՀԿ-ի շտաբն օպերատիվ կերպով արձագանքել է ձայնագրություններին, ինքը ստորագրում է բոլոր այդ հայտարարությունների ներքո:

«Իսկ այն աժիոտաժը, վիրավորական ու լկտի պահվածքը, որ եղել է տարբեր քաղաքական գործիչների կողմից, այդ արտահայտությունից հետո քաղաքականը կարելի է չակերտների մեջ վերցնել»,-նկատեց ԱԺ փոխնախագահը:

Է. Շարմազանովնմ ընդգծեց, որ  իրավապահ մարմիններն օրենքով սահմանված կարգով իրենց գործառույթը պիտի կատարեն, սակայն ամեն դեպքում, եղել են գործիչներ, ովքեր անթույլատրելի են պահել իրենց կանանց նկատմամբ:

«Ո՞վ է բարոյական իրավունք տվել այդ տնօրեններին վիրավորել, կա անմեղության կանխավարկած, կարիք չկա 1-2-3 կամ 20 հազար ձայն ավելի հավաքելու համար մոր ու քրոջդ տարիքի կնոջը վիրավորես»,-ասաց նա, ապա ընդգծեց, որ մի քանի քաղաքական գործիչներ նյարդայնացել են, ինքը դա հասկանում է, բայց կյանքն ապրիլի 3-ից հետո էլ է շարունակվում: «Օրենք է խախտել, իրավապահ մարմինները կզբաղվեն դրանով, բայց կա նաև անմեղության կանխավարկած: Եթե այդ ձայնագրություններն իրականություն են, կա հոդված, և երկրորդ՝ պիտի պարզվի, թե այդ մարդիկ աշխատանքի ժամին են արել, թե ոչ, պիտի պարզվեն բոլոր այս հարցեը: Անընդունելի է, որ մարդիկ, ովքեր հավակնում են ունենալ ժողովրդի մանդատը խորհրդարանում, աշխարհի վիրավորանքներն են ուղղում նրանց»:

Տեսանյութը՝ քիչ անց:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ