27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Չենք դադարում ինքներս մեզ խաբել

«ԱՅԱ ԱՄԵՆԸ ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ, ԲԱՅՑ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՉԵՆՔ ԴԱԴԱՐՈՒՄ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԽԱԲԵԼ»

Մահացավ, այլևս նա չկա, ապրեց իր դարը և պառկած է անշարժ, անշունչ և լուռ: Ի՞նչ է մարդը, երազային տեսիլք և ստվեր: Հոգեառ հրեշտակները, առնելով հոգին, բարձրանում են օդով, որտեղ գտնվում են թշնամու իշխանությունները, պետությունները և տերությունները: Սրանք մեզ չարախոսողներն են, այստեղ մեզ գայթակղող և մեր չար գործերը գրի առնող, իսկ այնտեղ՝ տանջահար անող: Սրանք ճանապարհին դիմավորում են վեր ելնող հոգուն, զննում են նրան, հաշվում նրա մեղքերն՝ ըստ իրենց գրառումների՝ երիտասարդության և ծերության մեղքերը, կամա թե ակամա գործածները, նաև գործով, խոսքով և մտքով գործվածները:

Օ, ինչ սարսափ և ինչ երկյուղ խեղճ հոգուն: Աննկարագրելի է սարսափը, որ կրում է նա իրեն զրպարտող անհամար խավարային թշնամիներից, որոնք ջանում են չթողնել նրան երկինք բարձրանալ, մտնել կյանքի դռներով և բնակվել ողջերի երկրում:

Արթնանանք քնից: Դադարենք ինքներս մեզ սին ու փուչ հույսերով խաբելուց: Թոյլ չտանք այլևս խորամանկ թշնամուն մեզ ծաղրել: Եվ թող երկար ապրելու հույսի խորամանկ միտքը չխաբի մեզ: Շատերը շատ բաներ ծրագրեցին, սակայն չապրեցին նույնիսկ մինչև առավոտ, այլ հանկարծակի մահվամբ խլվեցին, ինչպես թռչունը բազեի կողմից:

Ոմանք երեկոյան առողջ քնելով՝ չարթնացան, ոմանք ճաշկերույթի մեջ ավանդեցին իրենց հոգին, ուրիշները զբոսանքի և զվարճության, ոմանք էլ բաղնիքում լողանալիս՝ մահանալով, այնտեղ գտան իրենց թաղման լվացումը, ուրիշները մահը գտան ամուսնության ժամանակ և հարսանեկան զգեստները դարձան մահվան զգեստներ, հարսանեկան ուրախությունը վերածվեց սգի:
Այս ամենը մենք գիտենք, բայց, այնուամենայնիվ չենք դադարում ինքներս մեզ խաբել: Դրա համար էլ ոչ մի զիջում չենք գտնի մենք Աստծո մոտ, որովհետև ոչ թե անգիտությամբ, այլ իմանալով ենք տրվում խաբկանքներին:

Աղաչում եմ ձեզ, վերջապես դարձեք ձեզ տրված ուսմունքի ոչ միայն լսողներ, այլև՝ կատարողներ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ