27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Միայն վերջին հրաժեշտի ժամանակ նկատում ես

Մարդ սիրում է իր մորը գրեթե առանց գիտակցելու, առանց զգալու, որովհետև դա նույնքան բնական է, որքան հենց կյանքը: Եվ միայն վերջին հրաժեշտի ժամանակ նկատում ես, թե որքան խորն են հենց այդ սիրո արմատները: Ոչ մի ուրիշ գորովանք չի կարելի համեմատել դրա հետ, որովհետև բոլոր մյուսները պատահական են, իսկ դա՝ բնածին, բոլոր մյուսները մեզ պարտադրվում են ավելի ուշ` կյանքի զանազան հանգամանքերով, իսկ դա ապրում է մեր գոյության առաջին իսկ օրից հենց մեր արյան մեջ:Եվ  հետո…և հետո մարդը միայն մորը չէ, որ կորցնում է, այլ նրա հետ միասին կիսով չափ անհետանում է նրա մանկությունը, որովհետև մեր կյանքը, մեր փոքրիկ մանկական կյանքը, նույնքան նրան է պատկանում, որքան և մեզ: 

Նա միայն գիտեր այդ կյանքն այնպես, ինչպես մենք, գիտեր բազմաթիվ հեռավոր, աննշան ու թանկագին մանրամասնություններ, որոնք են և մնում են մեր սրտի առաջին քաղցր հուզումները: Նրա հետ երկուսով մենք աչքի էինք անցկացնում երկար, քաղցր համրիչը այն մանր ու փխրուն հիշողությունների, որոնք հիմա ինձանից բացի ոչ ոքի հայտնի չեն աշխարհում: Ուրեմն մեռավ իմ մի մասը, ամենահին, ամենալավ մասը: Ես կորցրի հեգ սիրտը, ուր դեռ ամբողջովին ապրում էր այն փոքրիկ աղջիկը, որ ես էի մի ժամանակ: Հիմա այլևս ոչ ոք չգիտե, ոչ ոք չի հիշում փոքրիկ Աննային, նրա կարճ շրջազգեստները, նրա ծիծաղները, նրա քմայքները…

Աղբյուրը` Գրքամոլ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ