Վրաստանում ձերբակալվել է Սամվել Բաբայանին «Իգլա» մատակարարած անձը
Վրաստանի ՆԳՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված է հետեւյալը.
Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա ընթացիկ տարվա մարտի 27-ին Թբիլիսիում, Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից Հայաստանի Հանրապետության Քրեկանան օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետին և 235.1 հոդվածի 2-րդ կետի առաջին մասին համապատասխան հետախուզվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի,1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին:
Նշենք, որ նույն՝ 235-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հոդվածով նախօրեին կալանավորվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլաե տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլաե տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի 9М39 տեսակի հրթիռ: